Մուտք
ENGHYRU
Գլխավոր էջ / Մեր մասին

Մեր մասին

Կա՛նգ առ, համտեսի՛ր, զգա՛ համի վայելքը Degustation-ում:

Our Company

Կա՛նգ առ, համտեսի՛ր…

 

Վեց երկիր, վեց խոհանոց, մեկ կայարան՝ «Degustation»: Միայն այս «կայարանից» հնարավոր է կատարել ամենահամեղ «ճանապարհորդությունն» ու համտեսել ազգային խոհանոցների ամենահայտնի, ասել է թե՝ բեսթսելլեր դարձած ուտեստները: Սա մի վայր է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր քիմքին հաճելի համեր ու բույրեր: Դարձի՛ր գաստրո-տուրիստ Degustation-ի հետ և «ուղևորվի՛ր» աշխարհի ամենահարուստ խոհանոցն ունեցող երկրներ: Զգա՛ պոետիկ, նուրբ համային համադրությունները Ֆրանսիայում, ծանոթացի՛ր կերակուր պատրաստելու արվեստին Իտալիայում, այրվի՛ր մեքսիկական համի հրդեհներում, բացահայտի՛ր լիբանանյան խոհանոցի համի առեղծվածը, համտեսի՛ր փոփ մշակույթի վառ գույներն ԱՄՆ-ում և, ի վերջո, վայելի՛ր հարազատ հայկական խոհանոցը: Այս ամենը կլրացնեն բուսակերական առողջ սնունդն ու Իտալիայի հյուսիսից ներմուծված որակյալ, արևահամ մթերքները: Degustation-ի հետ համեղ «ճանապարհորդելն» էլ ավելի հեշտ է՝ շնորհիվ առաքման ծառայության և կիսաֆաբրիկատների առկայության, որոնք թույլ կտան համտեսել կամ պատրաստել հենց տանը: Degustation-ը նրանց համար է, ովքեր գնահատում են բազմազանությունն ու որակը, ովքեր սիրում են համեղ ու օգտակար սնունդ և ոճային ու մտածված միջավայր: Այն մի հարկի տակ է միավորում համաշխարհային խոհարարական հարուստ ավանդույթներն ու հնարավորություն տալիս զգալու համի լայն աշխարհագրությունը:

Կա՛նգ առ, համտեսի՛ր, զգա՛ համի վայելքը Degustation-ում:

Ինչու ընտրել մեզ
Անմոռանալի համեր Միայն այս «կայարանից» հնարավոր է կատարել ամենահամեղ «ճանապարհորդությունն» ու համտեսել ազգային խոհանոցների ամենահայտնի, ասել է թե՝ բեսթսելլեր դարձած ուտեստները:
Առաքում Degustation-ի հետ համեղ «ճանապարհորդելն» էլ ավելի հեշտ է՝ շնորհիվ առաքման ծառայության։
Հաճելի միջավայր Վեց երկիր, վեց խոհանոց՝ մեկտեղված ոճային ու մտածված միջավայրում՝ «Degustation» կայարանում։
Կիսաֆաբրիկատներ Կիսաֆաբրիկատների առկայությունը թույլ կտա Ձեզ պատրաստել և համտեսել մեր խոհանոցի ուտեստները հենց տանը:
Next Station Degustation
Մուտք