Օգտագործման պայմաններ


Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոններն ու պայմանները: Օգտագործելով տվյալ ինտերնետային կայքը, Դուք ընդունում եք, որ հասկացել եք և համաձայն եք ներքոհիշյալ կանոնների հետ: Եթե Դուք չեք համաձայնում սույն Օգտագործման Պայմաններին, ապա չեք կարող օգտագործել այս կայքը ։ – կարծում եմ պետք է առաջարկենք կայքում ինչ որ տեղ նշեն ինցհի հետ համաձայն չեն Ստորև ներկայացված են www.degustation.am կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով գործարքների՝ ներկայացված ճաշատեսականու գնման, առաքման, վճարման և այլ գործարքների իրականացման հիմնական պայմանները։ Այս պայմանները կարող են թարմացվել կամ փոփոխության ենթարկվել www.degustation.am-ի կողմից՝ իր բացառիկ հայեցողությամբ:

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն պայմանագիրը կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն է համարվում հաճախորդի կողմից Կայքում գրանցվելը կամ պատվեր կատարելը որպես գրանցված կամ չգրանցված հաճախորդ, ինչպես նաև որպես գործընկեր՝ ճաշատեսակների կամ ծառայությունների՝ Կայքում ներկայացնելու համաձայնություն տալը։

1.2. Կայքը տրամադրում է օնլայն ռեսուրսներ, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում՝ անձնական և ֆիրմային Էջեր, ծառայությունների ցանկեր, դասակարգված հայտարարություններ, փոսթինգներ, ֆորումներ, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ, վճարումներ (այսուհետ «Ծառայություններ») սույն «Օգտագործման Պայմաններ»-ին (այսուհետ՝ «Պայմաններ» կամ «Համաձայնագիր») համապատասխան:

1.3. Առցանց պատվիրված ճաշատեսակները կարելի է ձեռք բերել ինչպես նաև Degustation Food Station –ից, որը գտնվում է ք. Երևան, Կոմիտաս 15 հասցեում, այնպես էլ առաքման ծառայության միջոցով՝ նախօրոք նշելով առաքման հասցեն և պատվիրատուի կամ ստացողի անունն ու հեռախոսահամարը։

2. Վճարման պայմաններ

2.1. Վճարման պարտականությունն առաջանում է www.degustation.am կայքի միջոցով ճաշասակ/ներ/ի պատվերի դեպքում՝ իր նշած հասցեով առաքմամբ։

2.2. Վճարման եղանակները ներկայացված են Կայքի «Վճարում» բաժնում, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը։

2.3. Կանխիկ վճարումն իրականացվում է առաքման հասցեում պատվերը ստանալու պահին: Պատվիրատուն առաքչի կողմից ներկայացվող ճաշատեսակը կարող է տեղում բացել, ստուգել դրա համապատասխանությունը կայքում ներկայացվածին, որակական և քանակական հատկանիշները, այնուհետև կատարել վճարում:

2.4. Առցանց վճարումն իրականացվում է պատվերի գրանցման պահին՝ կայքում հասանելի վճարման եղանակներով։

2.5. Բանկային փոխանցմամբ գնում կարող են իրականացնել միայն իրավաբանական անձինք։

3. Առաքման պայմաններ

3.1. Առաքման ծառայությունը հասանելի է շաբաթվա բոլոր օրերին` ժամը 11:00-22:30-ը: Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ: Այդ դեպքում պատվիրատուն անպայման տեղեկացվում է առաքման ժամկետի փոփոխության մասին: 3.2. Առաքման եղանակները նշված են www.degustation.am կայքի «Առաքում» բաժնում, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը։

3.3. Եթե առաքված պատվերն ինչ-ինչ պատճառով դուր չի գալիս պատվիրատուին և նա ցանկանում է վերադարձնել այն, ապա առցանց վճարված գումարը կվերադարձվի 3 բանկային օրվա ընթացքում:

3.4. Պատվերը երկու տարբեր հասցեներով առաքելու համար անհրաժեշտ է ձևակերպել երկու տարբեր պատվերներ: Մեկ պատվերի շրջանակում ճաշատեսակ/ներ/ը կարող է առաքվել միայն մեկ հասցեով:

4. Մտավոր սեփականության իրավունքները

4.1. Դուք ընդունում եք և համաձայն եք, որ www.degustation.am կայքում առկա բոլոր նյութերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ճաշատեսակների նկարներն ու լոգոնները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են www.degustation.am-ին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության համաձայն:

4.2. Կայքի Նյութերը տրամադրվում են միայն Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:

5. Տվյալների գաղտնիությունը

5.1. www.degustation.am-ը գերակայություն է համարում հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Հավաքագրված անձնական տվյալներն օգտագործվում են առաքման և սպասարկմանորակի բարելավման նպատակով և դրանք կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն ՀՀ «Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքով» նախատեսված դեպքերում։

6. Վեճերի լուծման կարգը

6.1. Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։