Մուտք
ENGHYRU
Իտալական խոհանոց
Խոհանոցն իտալացիների համար ոչ միայն առօրյայի մի մաս է, այլև ազգային մշակույթի կարևոր բաղկացուցիչ: Իտալացիներն իսկական գուրմաններ են և նրանց համար չափազանց կարևոր է կերակուր պատրաստելու արվեստը:
Ապրանքներ
Ամերիկյան խոհանոց
Պատմականորեն ԱՄՆ-ն ներգաղթյալների երկիր է: Նրանցից յուրաքանչյուրն այս նոր երկիր է բերել իր ազգային ավանդույթները, որոնք ժամանակի ընթացքում միաձուլվելով ձեռք են բերել զուտ ամերիկյան գծեր և ձևավորել ամերիկյան խոհանոցը:
Ապրանքներ
Հացաբուլկեղեն
Հացն աշխարհի ամենահին ուտելիքն է և այն միայն ջրից և ալյուրից չի, որ պատրաստվում է: Հայտնի են հացի հարյուր-հազարավոր բաղադրատոմսեր: Աշխարհի բոլոր երկրներում էլ հաց օգտագործում են. անգամ այնտեղ, որտեղ ցորեն չի աճում, հացը պատրաստում են եգիպտացորենի, գարու կամ բրնձի ալյուրից:
Ապրանքներ
Լավագույն Վաճառք

Մեր Մասին

Կա՛նգ առ, համտեսի՛ր…

Վեց երկիր, վեց խոհանոց, մեկ կայարան՝ «Degustation»: Միայն այս «կայարանից» հնարավոր է կատարել ամենահամեղ «ճանապարհորդությունն» ու համտեսել ազգային խոհանոցների ամենահայտնի, ասել է թե՝ բեսթսելլեր դարձած ուտեստները: Սա մի վայր է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր քիմքին հաճելի համեր ու բույրեր: Դարձի՛ր գաստրո-տուրիստ Degustation-ի հետ և «ուղևորվի՛ր» աշխարհի ամենահարուստ խոհանոցն ունեցող երկրներ: Զգա՛ պոետիկ, նուրբ համային համադրությունները Ֆրանսիայում, ծանոթացի՛ր կերակուր պատրաստելու արվեստին Իտալիայում, այրվի՛ր մեքսիկական համի հրդեհներում, բացահայտի՛ր լիբանանյան խոհանոցի համի առեղծվածը, համտեսի՛ր փոփ մշակույթի վառ գույներն ԱՄՆ-ում և, ի վերջո, վայելի՛ր հարազատ հայկական խոհանոցը: Այս ամենը կլրացնեն բուսակերական առողջ սնունդն ու Իտալիայի հյուսիսից ներմուծված որակյալ, արևահամ մթերքները:

Կա՛նգ առ, համտեսի՛ր, զգա՛ համի վայելքը Degustation-ում:

Ավելին մեր մասին
Next Station Degustation
Մուտք